Կարծիք

17.09.2013 16:09


Արեգնազ Մանուկյան

Արեգնազ Մանուկյան

«Մենք ապրելու ենք մեր երկրում»,–ասաց Գերմանիայում դեսպան նշանակված Վահան Հովհաննիսյանը։ Իրոք, շատ սիմվոլիկ էր ՀՅԴ–ի, այսինքն՝ նաև նույն Վահան Հովհաննիսյանի ներկայացրած ծրագիրը։ Փաստորեն, Գերմանիա արտագաղթող ընկեր Վահանը, ծիծաղելով հայաստանցիներիս վրա, հայտարարում է, թե պայքարում է արտագաղթի կասեցման դեմ։ Ա՜յ քեզ կրեատիվ մոտեցում։ Նույնն է, թե՝ հարբեցողը հայտարարի՝ «Մենք ապրելու ենք առանց ալկոհոլի», անբարոյականը պնդի՝ «Ո՛չ պոռնկությանը», ընտրակեղծարարն էլ երդվի՝ այլևս երբեք։ Այո՛, ՀՅԴ, մի՛ զիջիր, այդպես հավատարիմ մնա ամեն անգամ պահի տակ սեփական շահով ճիշտ կողմնորոշվելու քո լղոզված քաղաքականությանը։

Արեգնազ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը