Տնտեսական

17.09.2013 15:07


Լյովա Խաչատրյանին հունից հանել է ԿԲ խորհրդի անդամի հաշվետվությունը

Լյովա Խաչատրյանին հունից հանել է ԿԲ խորհրդի անդամի հաշվետվությունը

ԱԺ–ում այսօր խորհրդարանական լսումների ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը, զայրացած Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանի հաշվետվությունից, ըստ որի՝ 14% տոկոսադրույքով գյուղատնտեսական նոր վարկեր են տրամադրվել, հայտարարել է, որ ինքը կոնկրետ Արագածոտնի մարզում չի ճանաչում մի գյուղատնտեսի, որին ցածր վարկ են տվել.

Ձեր տված համեմատաբար ցածր վարկերը նրա համար էին, որ մարդիկ այստեղից վերցնեն, տանեն մյուս վարկը փակեն, որ վերցրել էին ավելի բարձր տոկոսադրույքով ու տարիներով չէին կարողանում փակել, դրանք գյուղատնտեսության մեջ չդրվեցին,-վրդովված ասել է պատգամավորը։

ԿԲ-ի խորհրդի անդամն իր հերթին նշել է, որ տրված 115 մլրդ դրամի գյուղատնտեսական վարկն ավելի է նախորդ տարվա համեմատ, իսկ 14%-ն ամենացածրն է գյուղատնտեսության ոլորտում։

Պատգամավորն ընդգծել է նաև, որ վարկն էլ տալիս բանկերն այնպիսի «աննորմալ պահանջներ» են դնում (օրինակ՝ կրկնակի երաշխավորող), որ գյուղացին էլ չի իմանում՝ ինչ անի։

Այս խորագրի վերջին նյութերը