Լրահոս

17.09.2013 15:05


Մահացել է «Toyota»–ի 101–ամյա ղեկավարը

Մահացել է «Toyota»–ի 101–ամյա ղեկավարը

Ճապոնիայում 101 տարեկան հասակում սրտի անբավարարությունից մահացել է «Toyota» հայտնի ընկերության ղեկավար Էիձի Տոիոդան։

Ընկերության հիմնադիր Սակիտի Տոիոդայի զարմիկը՝ Էիձին, այնտեղ սկսել է աշխատել 1937 թվականից։ Սկզբում ընկերությունը մասնագիտացած էր մանածագործական հաստոցների արտադրության մեջ, սակայն հետո մասնագիտացել է մեքենաների արտադրության մեջ։

Էիձին ընկերությունը ղեկավարել է 1967–1982թթ և նպաստել ամբողջ աշխարհում «Toyota»–ի տարածմանը։ 1999 թվականից նա այդ ընկերության ավագ խորհրդատուն էր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը