Երևանյան կրկեսի թատերախումբը համերգային շրջագայություն է սկսում Սյունիքի մարզում:Սեպտեմբերի 17-ին թատերախումբը ելույթներով հանդես կգա Քաջարանում, Կապանում, Մեղրիում, Սիսիանում և Գորիսում:
Էկվիլիբրիստների, ծաղրածուների, ձեռնածուների և աճպարարների ելույթներով հագեցած բազմաժանր ծրագրում ընդգրկվել են նաեւ 4 նոր համարներ, որոնք պատրաստել են Լեոնիդ Ենգիբարյանի անվան Երևանի կրկեսային ստուդիայի սաները` Նաիրա Պետրոսյանի ղեկավարությամբ: Նրանց համարները ընտրվել են ստուդիայի ընդունելության քննության արդյունքում: Ի դեպ` Երևանի կրկեսային ստուդիան շարունակում է ընդունելությունը և հրավիրում շնորհալի երիտասարդների: Նրանք, ովքեր կառաջարկեն հետաքրքիր, նոր կրկեսային համարներ, նույնպես կմասնակցեն հուրախաղերին:
Մինչ կառուցվում է կրկեսի շենքը, Երևանյան կրկեսի թատերախումբը տարբեր մարզերում կազմակերպում է արտագնա համերգներ: Այս տարի օրինակ` կրկեսն իսկական տոն մատուցեց Լոռվա, Շիրակի, Տավուշի եւ Արարատի բնակիչներին: Երևանի կրկեսի դերասանները նաև առաջին անգամ ելույթներով հանդես եկան Արցախում:
Աշունը Զանգեզուրը կդիմավորի Երևանի կրկեսի հետ
Երևանյան կրկեսի թատերախումբը համերգային շրջագայություն է սկսում Սյունիքի մարզում: Սեպտեմբերի 17-ին թատերախումբը ելույթներով հանդես կգա Քաջարանում, Կապանում, Մեղրիում, Սիսիանում և Գորիսում: