Լրահոս

17.09.2013 22:53


Տորոնտոյի կինոփառատոնում հաղթող է ճանաչվել «Ստրկության 12 տարի» դրաման

Տորոնտոյի կինոփառատոնում հաղթող է ճանաչվել «Ստրկության 12 տարի» դրաման

Բրիտանացի կինոռեժիսոր Սթիվ Մակքուինի «Ստրկության 12 տարի» դրաման արժանացել է Տորոնտոյի կինոփառատոնի «BlackBerry People’s Choice Award» գլխավոր մրցանակին։ Ինչպես տեղեկացնում է «Լենտա.ռու»–ն, այդ մասին նշվում է միջոցառման պաշտոնական կայքում։

Ի տարբերություն մյուս կինոփառատոնների՝ Տորոնտոյում ֆիլմ–դափնեկիրներն ընտրվում են ոչ թե մրցանակաբաշխության հանձնաժողովի որոշմամբ, այլ հանդիսատեսի քվեարկությամբ։ Կինոփառատոնի լավագույն փաստագրական երիզ է ճանաչվել եգիպտացի ռեժիսոր Ջեխեն Նուջեյմայի «Հրապարակը», լավագույն ֆանտաստիկ ֆիլմ՝ ճապոնական «Ինչո՞ւ չես խաղում դժոխքում» ֆիլմը։

«Ստրկության 12 տարին» Սթիվ Մակքուինի երրորդ լիամետրաժ կինոժապավենն է։ Ֆիլմի հիմքում ընկած են 1853–ին հրատարակված Սողոմոն Նորտապի ինքնակենսագրական գրքի դեպքերը՝ տեղի ունեցած ԱՄՆ–ում 19-րդ դ. կեսերին։ Նորտապն ազատ աֆրոամերիացի էր Նյու Յորքից, բայց 1841–ին առևանգվեց ու ստրկության վաճառվեց։ Միայն 12 տարի անց Նորտապին հաջողվեց ազատվել ստրկությունից։ Ֆիլմում նկարահանվել են Բրեդ Փիթը, Չիվետել Էջիոֆորը, Մայքլ Ֆասսբենդերը, Բենեդիկտ Կամբերբետչը, Պոլ Դանոն, Սառա Փոլսոնը և այլք։

Այս խորագրի վերջին նյութերը