Լրահոս

17.09.2013 13:13


Օբաման սուգ է հայտարարել

Օբաման սուգ է հայտարարել

Ըստ Սպիտակ տան տարածած հաղորդագրության՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հրահանգով նախօրեին Վաշինգտնում տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակին կիջեցվեն պետական դրոշները։

«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ՝ մինչև սեպտեմբերի 20-ը Միացյալ Նահանգների դրոշը իջեցված կլնի Սպիտակ տան, Կոնգրեսի, ինչպես նաև այլ երկրներում ամերիկյան դիվանագիտական առաքլությունների շենքերից: Հետաձգվել է նաև Սպիտակ տանը նախատեսված լատինաամերիկյան երաժշտության երեկոն։
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան ԱՄՆ ռազմածովային ուժերի մատակարարման ծառայության շտաբում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով գնդակահարվել էր 13 մարդ, 8-ը՝ վիրավորվել։ Հանցագործությունը կատարել է ռազմածովային ուժերի նախկին աշխատակից, պահեստային 34-ամյա Աարոն Ալեքսիսը։ 2011թ-ին նա հեռացվել էր ծառայությունից:
Ալեքսիսը զոհվել է ոստիկանների հետ փոխհրաձգության հետևանքով: Հանցագործության դրդապատճառներն առայժմ հայտնի չեն։

Այս խորագրի վերջին նյութերը