Լրահոս

17.09.2013 13:07


Րաֆֆի Հովհաննիսյան. «Այս իշխանությունն ապօրինի է»

Րաֆֆի Հովհաննիսյան. «Այս իշխանությունն ապօրինի է»

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հրավիրված ասուլիսում ընդգծել է, որ Հայաստանի պետականությունն ու անկախությունը վտանգված են, ապրում ենք արտակարգ իրավիճակի պայմաններում։

–Այս իշխանությունն ապօրինի է։ Դրա վկայությունը ներքին և արտաքին քաղաքական կուրսն է։ Իշխանությունը մեր շահը ենթարկում է փորձությունների, մեր ինքնիշխանությունը դնում է նժարի վրա։ Մաքսային միությանն անդամակցությունն անընդունելի է,–հայտարարել է նա։

Իսկ անդրադառնալով 2013թ. նախագահական ընտրություններին՝ Րաֆֆի հովհաննիսյանը համոզմունք է հայտնել, որ եթե ինքն ընդուներ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահ դառնալու Սերժ Սարգսյանի առաջարկը, ապա հիմա պարզապես կլիներ Սերժ Սարգսյանին կից ինչ-որ կառույցի ղեկավար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը