Կարծիք

17.09.2013 12:25


Սերժ Սարգսյանին կարելի է պաշտոնանկ անել ոչ միայն Սահմանադրության 57–րդ, այլ նաև 59–րդ հոդվածի համաձայն

Սերժ Սարգսյանին կարելի է պաշտոնանկ անել ոչ միայն Սահմանադրության 57–րդ, այլ նաև 59–րդ հոդվածի համաձայն

Սերժ Սարգսյանին կարելի է պաշտոնանկ անել ոչ միայն Սահմանադրության 57–րդ, այլ նաև 59–րդ հոդվածի համաձայն:

Հիշեցնեմ՝ Սահմանադրության 57-րդ հոդվածն ասում է՝ Հանրապետության նախագահը կարող է պաշտոնանկ արվել պետական դավաճանության կամ այլ ծանր հանցագործության համար:
Իսկ ցեղասպանությունն ու երկրի անկախությունն ու ինքնիշխանությունը ուրանալն ի՞նչ է, եթե ոչ պետական դավաճանություն:
Իսկ 59–րդ հոդվածն ասում է՝ Հանրապետության նախագահի ծանր հիվանդության կամ նրա լիազորությունների կատարման համար այլ անհաղթահարելի խոչընդոտների առկայության դեպքերում, որոնք տևականորեն անհնարին են դարձնում նրա լիազորությունների կատարումը, Ազգային ժողովը, կառավարության առաջարկով և սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով որոշում է ընդունում Հանրապետության նախագահի՝ իր լիազորությունների կատարման անհնարինության մասին:
Վեց տարվա ընթացքում հետևելով Սերժ Սարգսյանի քայլերին՝ հասկանում ես, որ նման քայլերի կարող էր գնալ միայն կատարյալ անմեղսունակը:
Միայն կատարյալ անմեղսունակը կարող էր ցեղասպանության ուրացման գնով երկու տարի բանակցություններ վարել Թուրքիայի հետ ու միայն վերջինիս կողմից գցվելուց հետո հանդես գար «ուռա՜» հայրենասիարական ու ազգայնամոլական կոչերով, միայն կատարյալ անմեղսունակը կարող էր 3 տարի շարունակ տակից հակառուսական հիստերիա հրահրել, ամբողջ աշխարհով մեկ հայտարարել, որ Հայաստանը վերցրել է կուրս դեպի Եվրոպա, իսկ ընդամենը 4 րոպեում գտնվելով հոգեկան ճնշված վիճակում՝ հայտարարել, որ միշտ, անգամ Պուտինից էլ առաջ երազել է Մաքսային Միությանը միանալու ու Եվրոպայից մեկուսանալու մասին։

Կարեն Թովմասյան

Աղբյուրը՝ https://www.facebook.com/Payqar/posts/10201882966025528

Այս խորագրի վերջին նյութերը