Ինչպես CNN–ին հայտնել են Թուրքիայի ռազմաօդային ուժերը, թուրքական սահմանին սեպտեմբերի 16-ին ոչնչացվել է պետության օդային սահմանը խախտել փորձող սիրիական ուղղաթիռ։ Սիրիայի կառավարությունը Թուրքիային մեղադրել է սահմանում երկու երկրների լարվածությունը սրելու համար։ Սիրիայի Զինված ուժերի ղեկավարության հայտարարության մեջ նշվում է, որ ուղղաթիռ Մի–17-ը հետախուզական առաքելություն է ունեցել և պատահաբար է ներխուժել թուրքական օդային տարածք. օդաչուն հետևել է ահաբեկիչների խմբին, որը ներխուժել է սահմանամերձ Յունիսիա շրջան, և սխալմամբ խորացել թուրքական օդային տարածքում։ Անկարայում պնդում են, որ օդաչուները չեն արձագանքել նախազգուշացմանը, և ուղղաթիռը հրթիռակոծվել է ինքնաթիռից՝ Մալաթիայում։ Իր հերթին Սիրիան մեղադրել է Թուրքիային շուտափույթ որոշում կայացնելու համար։
Թուրքիայի օդուժը սիրիական ուղղաթիռ է հրթիռակոծել