Քաղաքական

17.09.2013 12:05


Լևոն Տեր–Պետրոսյան. «Պետության բաճկոնը Սերժ Սարգսյանի հագով չէ»

Լևոն Տեր–Պետրոսյան. «Պետության բաճկոնը Սերժ Սարգսյանի հագով չէ»

«Ilur.am» կայքի միջոցով ստացված հարցերին պատասխանելով՝ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր–Պետրոսյանը մասնավորապես անդրադարձել է Սերժ Սարգսյանի «նախաձեռնողական» քաղաքականությանն ու գնահատել իրավիճակը։

«Հոգու խորքում Սերժը իրեն պարտված է զգում։ Ուզում էր ամուսնանալ Եվրոմիության հետ, բայց իր կամքին հակառակ՝ հայտնվեց Ռուսաստանի գրկում։ Նույնն, ի դեպ, տեղի էր ունեցել հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման պարագայում։ Ուզում էր ցեղասպանության ուրացման գնով բացել հայ-թուրքական սահմանը. ցեղասպանությունն ուրացավ, բայց սահմանն այդպես էլ չբացվեց։ Ստացվում է, որ հինգ տարվա ընթացքում իր երկու բախտորոշ նախաձեռնություններում էլ Սերժը չարաչար պարտվել է։ Ի՞նչ է, պետք է սպասել, որ Ղարաբաղյան կարգավորման հարցում էլ պարտվի, որպեսզի մեր հասարակությունը վերջապես խելքի՞ գա։ Եթե Սերժի մեջ ամոթի, խղճի կամ պետության ճակատագրի հանդեպ պատասխանատվության թեկուզ մի փոքրիկ նշույլ դեռ մնացել է, նա պետք է օր առաջ ներողություն խնդրի ժողովրդից ու հրաժարական տա։ Պետության բաճկոնը նրա հագովը չէ»,– նշել է Տեր–Պետրոսյանը։

Հեռակա հարցազրույցին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ՝ http://www.ilur.am/news/view/18448.html։

Այս խորագրի վերջին նյութերը