Պատահար Եղվարդ-Արագյուղ ավտոճանապարհին. վարորդի վիճակը ծայրահեղ ծանր է
Սեպտեմբերի 16-ին, ժամը 01.28-ին տեղեկատվություն է ստացվել, որ Եղվարդ-Արագյուղ ավտոճանապարհին` հուշարձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ինչի հետևանքով վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Եղվարդ-Արագյուղ ավտոճանապարհի 10-րդ կմ-ում "ԲՄՎ" մակնիշի 32 LO 123 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդ Ա. Գ. (ծնվ. 1983թ.) տեղի ուժերով դուրս է բերվել արգելափակումից և տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել «Արմենիա» ՀԲԿ:
Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դուրս բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված:
Պատահար Եղվարդ-Արագյուղ ավտոճանապարհին. վարորդի վիճակը ծայրահեղ ծանր է
Սեպտեմբերի 16-ին, ժամը 01.28-ին տեղեկատվություն է ստացվել, որ Եղվարդ-Արագյուղ ավտոճանապարհին` հուշարձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ինչի հետևանքով վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Եղվարդ-Արագյուղ ավտոճանապարհի 10-րդ կմ-ում "ԲՄՎ" մակնիշի 32 LO 123 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդ Ա. Գ. (ծնվ. 1983թ.) տեղի ուժերով դուրս է բերվել արգելափակումից և տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել «Արմենիա» ՀԲԿ:
Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դուրս բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված: