Քաղաքական

17.09.2013 09:35


Հասարակական տրանսպորտի գինը բարձրացնելու որոշումն արդեն կայացվա՞ծ է

Հասարակական տրանսպորտի գինը բարձրացնելու որոշումն արդեն կայացվա՞ծ է

«Ժողովուրդ»-ը Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանից տեղեկացել է, որ այս շաբաթվա ընթացքում հայտնի կլինի, թե երբ են սկսվելու հասարակական տրանսպորտի ուղեվարձի սակագնի թանկացման մասին հանրային քննարկումները։

Թերթը նշում է, որ հանձնաժողովում նախատեսված է ընդգրկել ուղևորափոխադրող ընկերությունների ներկայացուցիչների, հասարակական կազմակերպությունների անդամների, ակտիվիստների և այլոց: Ըստ թերթի՝ արդեն որոշումը կայացված է հասարակական տրանսպորտի գինը 100 դրամից բարձրացնելու վերաբերյալ:

Մանրամասները՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը