Հայաստանը ողջունում է Սիրիայի հարցում Լավրովի և Քերիի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը
Ռուսաստանի և Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները համաձայնության են եկել սիրիական քիմիական զենքը միջազգային վերահսկողության տակ դնելու հարցում։ Ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ որն է Հայաստանի մոտեցումն այդ կապակցությամբ, ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն ասել է. «Հայաստանը ողջունում է Ժնևում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի միջև ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա արված առաջարկությունները, որոնք հնարավորություն են տալիս ոչնչացնել քիմիական զենքը ու բացառել դրա օգտագործումը Սիրիայում և կարող են ճանապարհ բացել սիրիական ճգնաժամին խաղաղ ճանապարհով քաղաքական լուծում գտնելու համար` ուղղված Սիրիայի ժողովրդի և դրա անբաժանելի մասը կազմող տասնյակ հազարավոր սիրիահայերի տառապանքներին վերջ դնելուն»։