Վիրահայոց թեմում հավուր պատշաճի նշանավորվեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը կամ Խաչի վերացման տոնը:
Սեպտեմբերի 15-ին, մարդաշատ էր Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցին: Տոնական օրն սկսվեց Սուրբ Պատարագի մատուցմամբ: Պատարագիչն էր Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Հավարտ Սուրբ Պատարագի Սրբազան Հայրը քարոզ խոսեց օրվա խորհրդի մասին, հավատացյալ բազմությանը մեկնաբանեց գերությունից Տիրոջ խաչափայտի վերադարձի և Գողգոթայում կանգնեցման մասին, որտեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց կամ <<Սըրբխեչ>>:
Նույն օրը Հավլաբարի Սբ. Էջմիածին եկեղեցում տեղի ունեցավ Սուրբ Խաչի վերացման փառաբանողական արարողություն: Հավարտ երեկոյան ժամերգության կատարվեց Սուրբ Խաչի թափոր: Սբ. Էջմիածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Սամվել քահանա Թորոսյանի և լուսարարապետ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանի առաջնորդությամբ Խաչը պտտեցվեց Եկեղեցու չորս կողմերում և վարդաջրով օրհնվեց ժողովուրդը: Շարականների երգեցողությամբ պտույտներն ավարտելուց հետո, օրհնվեց ռեհանը, որը համարվում է խաչի ծաղիկ:Օրհնված ռեհանը բաժանվեց հավատացյալներին:
Խաչվերացի տոնը Սրբազան Պատարագով նշանավորվեց Վիրահայոց թեմի բոլոր գործող եկեղեցիներում:
Վիրահայոց թեմում նշվեց Խաչվերաց տոնը