Լրահոս

16.09.2013 13:00


«Կարծում եմ՝ բոլորը պարտավոր են իրենց կարծիքը՝ Տիգրան Առաքելյանի գործի հետ կապված, արտահայտել»

«Կարծում եմ՝ բոլորը պարտավոր են իրենց կարծիքը՝ Տիգրան Առաքելյանի գործի հետ կապված, արտահայտել»

Կարծում եմ՝ բոլորը պարտավոր են իրենց կարծիքը՝ Տիգրան Առաքելյանի գործի հետ կապված, արտահայտել։
Անձամբ Տիգրանի հետ ծանոթ չեմ, բացարձակ համակրանք կամ հակակրանք չունեմ, ինձ չի հետաքրքրում՝ արդյոք ոստիկանի հետ կռիվը եղե՞լ է իրոք, թե՞ չի եղել, ո՞վ է մեղավոր, կամ ով մեղավոր չէ։ Ես գիտեմ մի բան՝ այդ օրվա դեպքերի պատճառով մարդ, փառք Աստծո, չի զոհվել, ինվալիդ չի դառել, ծանր մարմնական վնաս չի կրել, նույնիսկ որեւէ քաղաքացի կամ պետությունը նյութական վնաս չի կրել։ Ու եթե դրանից հետո ինչ-որ մեկը արդեն երկու տարի նստած է բանտում, այն էլ՝ երիտասարդ մարդ, ուրեմն ամեն օր մենք իրավունք չունենք անընդհատ դրա մասին չմտածել։ Ես գիտեմ, որ բանտերում ուրիշ անմեղ մարդիկ էլ կան, ու մեկ-մեկ հիշում եմ դրա մասին, բայց այդ դեպքերը չեն կարող բոլորիս համար ակնհայտ լինել, չենք կարող դնել բոլոր գործերի հետ հատ-հատ ծանոթանալ,
իսկ Տիգրանի դեպքն ակնհայտ է։ Ու երբ պատկերացնում ես, որ դու գնում ես, գալիս ես, գարեջուր ես խմում, «ծելեվիզր» նայում, իսկ նույն ժամանակ մի ՋԱՀԵԼ տղա խցում գցած լրիվ ՆԻԶԱՇՏՈ /սրանից լավ բառ չեմ գտնի/, ու դա քեզանից մի 2-3 կմ հեռավորության վրա է, ես կարծում եմ՝ պետք է լրիվ տավար անասուն լինես, որ գոնե տրամադրությունդ չփչանա։ Ես չգիտեմ՝ ինչ կարելի է անել, երևի արժեր Բաստիլիայի բանտը բացել, իմիջիայլոց, ասում են՝ այնտեղ էլ մեկ-երկու հոգի էին նստած էն ժամանակ, բայց սա ուղղակի նորմալ մարդու ուղեղում չի տեղավորվում: Մարդասպանին բաց թողնելը հազար անգամ ավելի ընդունելի է, քան անմեղին պահելը, վերջապես, չարութոյւնը անպատիժ այսպես թե այնպես չի մնա, իսկ կյանքի կորցրած օրերը ո՞նց եք հատուցելու:

Արսեն Կարապետյանի՝ Shur Dabavog–ի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը