Աշխարհ

16.09.2013 11:03


Գերմանիան իր պատրաստակամությունն է հայտնել Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման հարցում

Գերմանիան իր պատրաստակամությունն է հայտնել Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման հարցում

Գերմանիան պատրաստակամություն է հայտնել ֆինանսական և տեխնիկական աջակցություն ցուցաբերել Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման համար։ «РИА Новости» գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ այս հարցում շատ է կարևորվում ռուս-ամերիկյան պայմանավորվածությունը, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։

Ի դեպ, ՄԱԿ-ն արդեն ստացել է Քիմիական զենքն արգելող համաձայնագրին Սիրիայի միանալու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը: Սիրիայում այն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 14-ին, իսկ քիմիական զենքը կոչնչացվի 2014թ. կեսերին:

Դամասկոսի Ղուտա արվարձանում քիմիական զենքը կիրառվել էր օգոստոսի 21-ին։

Այս կապակցությամբ Իրանի ԱԳ նախարարն է հայտարարությամբ հանդես եկել՝ ընդգծելով՝ Իրանը տեղեկություն ունի, որ քիմիական զենքը կիրառել են զինված խմբավորումները, այլ ոչ թե Սիրիայի իշխանությունները։

«IHS Jane's» հետազոտական կենտրոնի տվյալների համաձայն՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ կռվող զինյալների թիվը հասնում է 100.000–ի, որոնցից 10 հազարը ծայրահեղական իսլամիստ ջիհադականներ են։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը