Առաջին անգամ «Միս Ամերիկա–2014» է դարձել ծագումով հնդկուհի, Նյու Յորքի 24–ամյա բնակչուհի Նինա Դավուլուրին։ Նախորդ տարվա գեղեցկության մրցույթի հաղթողը ևս Նյու Յորքից էր։
Մրցույթի եզրափակիչը տեղի է ունեցել այս կիրակի։ «Միս Ամերիկա–2014»–ին արժանանալու համար պայքարում էր 53 գեղեցկուհի։ Դավուլուրին ժյուրիի անդամների վրա տպավորություն է գործել ոչ միայն իր արտաքին տվյալներով, այլև հնդկական ազգային պարի փայլուն կատարմամբ։
Գեղեցկության այս մրցույթի հաղթողը ստանում է 50 հազար դոլար պարգև և, իհարկե, թագ։ Երկրորդ տեղը զբաղեցրել է «Միս Կալիֆոռնիան», երրորդը՝ «Միս Օքլահոման»։ Նրանք ստացել են 25 և 20 հազարական դոլար։
«Միս Ամերիկա–2014» է դարձել հնդկուհին

7or.am