Տիգրան Առաքելյանին ազատ արձակելու համար ստորագրահավաք է սկսվել
Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելյանին ազատ արձակելու համար ստորագրահավաք է սկսվել։ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ստեղծված «Ազատե՜նք Տիգրանին» խմբի հայտարարության մեջ ասվում է.
Առաջարկվում է լրացնել և ստորագրել ստորև ներկայացված փաստաթուղթը և այն հնարավորության դեպքում, տանելՀԱԿկենտրոնականգրասենյակկամսեպտեմբերի 18-ին՝ժամը14:00–ին՝Վերաքննիչքրեականդատարան:
«ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, տիկին` Եվա Դարբինյանին
Անուն, ազգանուն հասցե, հեռախոս
Խափանման միջոց ընտրված կալանավորումը այլ խափանման միջոցով` անձնական երաշխավորությամբ փոփոխելու մասին
Ես, __(Անուն ազգանուն հայրանուն)_, _(զբաղմունքը)_, ղեկավարվելով ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով եւ 145-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով, իմ խոսքով եւ մուծվող դրամական գումարով երաշխավորում եմ, որ թիվ ԵԿԴ/0225/01/11 քրեական գործով ամբաստանյալ Տիգրան Առաքելյանը կդրսեւորի պատշաճ վարքագիծ, քրեական վարույթն իրկանացնող մարմնի կանչով կներկայանա եւ այլ դատավարական պարտականությունները կկատարի համաձայն քրեական դատավարության օրենսգրքի: Ելնելով վերոգրյալից, խնդրում եմ, ղեկավարվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածով եւ ամբաստանյալ Տիգրան Առաքելյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել անձնական երաշխավորությունը: Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված երաշխավորության գումարը կվճարվի որոշումը կայացվելուն պես` դատարանի դեպոզիտ հաշվին:
Տիգրան Առաքելյանին ազատ արձակելու համար ստորագրահավաք է սկսվել
Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելյանին ազատ արձակելու համար ստորագրահավաք է սկսվել։ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ստեղծված «Ազատե՜նք Տիգրանին» խմբի հայտարարության մեջ ասվում է.
«Եթե դուք ցանկանում էք բացառել օրինականության, արդարության բռնաբարումը Հայաստանում, եթե դուք ցանկանում էք բացառել քաղաքական հաշվեհարդարներն ու ապրել իրավական Հայաստանում, և եթե դուք չէք հանդուրժում ռեժիմի ապտակը ողջ հասարակությանը չորս երիտասարդներին քաղաքական հայացքների պատճառով ազատազրկման դատապարտելու միջոցով, ապա ձեր պարտքն է, որպես արժանապատվություն ունեցող, որպես ՀՀ-ում իշխանության իրական տերը հանդիսացող քաղաքացի, միանալ Տիգրանին ազատ արձակելու պահանջին»:
Առաջարկվում է լրացնել և ստորագրել ստորև ներկայացված փաստաթուղթը և այն հնարավորության դեպքում, տանել ՀԱԿ կենտրոնական գրասենյակ կամ սեպտեմբերի 18-ին՝ ժամը14:00–ին՝ Վերաքննիչ քրեական դատարան:
«ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր,
տիկին` Եվա Դարբինյանին
Անուն, ազգանուն
հասցե, հեռախոս
Խափանման միջոց ընտրված կալանավորումը
այլ խափանման միջոցով` անձնական
երաշխավորությամբ փոփոխելու մասին
Ես, __(Անուն ազգանուն հայրանուն)_, _(զբաղմունքը)_, ղեկավարվելով ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով եւ 145-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով, իմ խոսքով եւ մուծվող դրամական գումարով երաշխավորում եմ, որ թիվ ԵԿԴ/0225/01/11 քրեական գործով ամբաստանյալ Տիգրան Առաքելյանը կդրսեւորի պատշաճ վարքագիծ, քրեական վարույթն իրկանացնող մարմնի կանչով կներկայանա եւ այլ դատավարական պարտականությունները կկատարի համաձայն քրեական դատավարության օրենսգրքի:
Ելնելով վերոգրյալից, խնդրում եմ, ղեկավարվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածով եւ ամբաստանյալ Տիգրան Առաքելյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել անձնական երաշխավորությունը:
Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված երաշխավորության գումարը կվճարվի որոշումը կայացվելուն պես` դատարանի դեպոզիտ հաշվին:
Հարգանքներով` ստորագրություն, անուն, ազգանուն
“__” “__________”2013թ.»։
7or.am