Կուսակցությունների երիտթևերն ընդունել են հայտարարություն՝ ի աջակցություն քաղբանտարկյալների
Ծաղկաձորում ավարտվել է սեպտեմբերի 12-14 ընթացող «Արդի սոցիալ-տնտեսական վիճակը և քաղաքականացված երիտասարդությունը» խորագրով եռօրյա համաժողովը:
Համաժողովի ընթացքում՝ Հայ ազգային կոնգրես կուսակցության երիտասարդական թևի ներկայացուցիչների նախաձեռնությամբ ընդունվել է հայտարարություն, որում մասնավորապես ասվում է՝
«Մենք` ներքոստորագրյալներս, ք. Ծաղկաձորում մասնակցելով ՀՀ-ում կուսակցությունների երիտասարդական թևերի և միությունների հանդիպմանը, վերհիշելով 2011 թվին մեծամասնությանս կողմից ստորագրված համաձայնագիր-հայտարարությունը, յուրաքանչյուրս ներկայացնելով իր կուսակցությունը, հասարակական կազմակերպությունը, դատապարտում ենք Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի հանդեպ իրականացվող կողմնակալ և ապօրինի դատավարությունը, պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Տիգրան Առաքելյանին և արդար դատավարություն անց կացնել վերոնշյալ երիտասարդ քաղաքական ակտիվիստների նկատմամբ:
Հայտարարությանը միացել են ԲՀԿ, «Ժառանգություն», «Ազատ Դեմոկրատներ», «Հայազն» կուսակցությունների երիտթևերը և «Հասարակական խորհուրդ» ԵՄՀԿ-ն:
Հայաստանի Հանրապետական և «Օրինաց երկիր» կուսակցությունների երիտթևերը հրաժարվել են ստորագրել այս հայտարարությունը: