Միջերկրական ծովում, այդ թվում՝ Սիրիայի ափամերձ շրջանում, Ռուսաստանի ռազմածովային ուժերը կավելանան
Ինչպես տեղեկացնում Է «ՌԻԱ նովոստի»-ն, Միջերկրական ծովում, այդ թվում՝ Սիրիայի ափամերձ շրջանում, Ռուսաստանի ռազմածովային նավատորմի ուժերը կհասցվեն տաս մարտանավի: Այս մասին լրատվամիջոցին հայտնել է ՌԴ ռազմածովային նավատորմի գլխավոր հրամանատար, ծովակալ Վիկտոր Չիրկովը։
Ներկայումս մշտական օպերատիվ միավորման կազմում են «Պերեսվետ», «Ադմիրալ Նևելսկոյ», «Մինսկ», «Նովոչերկասկ», «Ալեքսանդր Շաբալին» մեծ դեսանտային նավերը, «Ադմիրալ Պանտելեև» հակասուզանավային ռազմանավը և «Նեուստրաշիմիյ» (աներկյուղ) պարեկանավը: Մոտ ժամանակներս խմբավորման կազմը կհամալրեն «Մոսկվա» գվարդիական հրթիռային հածանավը, «Սմետլիվի» (խելամիտ) պարեկանավը և «Նիկոլայ Ֆիլչենկով» դեսանտային նավը:
Ծովակալի խոսքերով՝ նավատորմի ընդլայնման պատճառները հստակ են՝ խուսափել հանրապետությանը սպառնացող նվազագույն իսկ սպառնալիքից. «Դա աշխարհի այն բոլոր նավատորմերի փորձն է, որոնք գտնվում են այնպիսի տարածաշրջանում, ուր բարձրանում է լարվածության մակարդակը»,–ընդգծել է Չիրկովը։