Կարծիք

14.09.2013 12:39


Բենիամին Մաթևոսյան

Բենիամին Մաթևոսյան

Ինչպե՞ս այսօր ճանաչել Սերժ Սարգսյանի «դհոլներին».

1. Սերժ Սարգսյանի «դհոլները» Մաքսային միություն մտնելու մեջ մեղադրում են Պուտինին և ռուսամետ ուժերին, բայց չեն ասում, որ կատարվածի գլխավոր պատասխանատուն Սերժ Սարգսյանն է, ով այդպես էլ չսովորեց պետական շահերը տարանջատել սեփական շահերից`«աթոռը» ամեն գնով պահելու ցանկությունից:
2. Սերժ Սարգսյանի «դհոլները» շարունակում են պնդել, որ «տոկոսներ խփած» և մարդկային զոհերի գնով նախագահ դարձած իրենց շեֆը արևմտամետ է և կիսելով արևմտյան արժեքները՝ ամեն կերպ փորձում է տարանջատվել ռուսներից:
3. Սերժ Սարգսյանի «դհոլները» պայքարում են օլիգարխների դեմ, բայց Սերժ Սարգսյանն իրենց համար օլիգարխ չէ:
4. Սերժ Սարգսյանի «դհոլներն» իրենց «պաշտոնատենչ», «պաշտոնապահանջ» պահվածքը բացատրում են պետական շահով և պնդում, թե պետությանը ծառայելու ցանկությունն է իրենց դրդում ընդունել Սարգսյանի կողմից պաշտոնի առաջարկը:
5. Սերժ Սարգսյանի «դհոլները» պնդում են, որ իշխանությունից բողոքելուց առաջ պետք է նախ նայել հայելու մեջ:

Բենիամին Մաթևոսյան

Այս խորագրի վերջին նյութերը