Նովգորոդյան հոգենևրոլոգիական գիշերօթիկում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 35–ի
Նովգորոդյան Լուկա գյուղում ուրբաթ բռնկված հրդեհը 35 մարդու կյանք է խլել։ Այս մասին տեղեկացնում է РИА Новости–ն։ Դեպքի վայրում դեռ շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները։
Լուկա գյուղի հոգենևրոլոգիական գիշերօթիկ դպրոցում ուրբաթ բռնկված հրդեհն ընդգրկել է 670 քմ։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ հրդեհի պահին միհարկանի հաստատությունում գտնվել է 59 մարդ, այդ թվում՝ բուժանձնակազմը։ Նանխնական տվյալներով՝ 23 մարդ փրկվել է, 34–ը՝ զոհվել։ Այս գիշեր հայտնաբերվել է ևս մեկ դի։ Զոհվածների և վիրավորների ընտանիքներին ցուցաբերվել է հոգեբանական օգնություն։ Հրդեհը մեկուսացնելու համար դեպքի վայրում աշխատել է 400 հրշեջ–փրկարար, ինչպես նաև 80 միավոր տեխնիկա։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ անփութության և անզգուշորեն մահ պատճառելու հոդվածներով։ Կատարվում է հետաքննություն՝ պարզելու տեղի պաշտոնյաների գործողությունների օրինականությունը գիշերօթիկի անվտանգության ապահովման հարցում։ Գործը վարում է ՌԴ հետաքննչական վարույթի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը։