Կարծիք

14.09.2013 10:38


Առաջնային խնդիրը Սերժ Սարգսյանի համար իր իշխանության պահելն է

Առաջնային խնդիրը Սերժ Սարգսյանի համար իր իշխանության պահելն է

Սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը Կրեմլում քննարկում էր ոչ թե Հայաստանի՝ Արցախի, անվտանգության հարցը, այլ` իր իշխանության անվտանգության հարցը, ու Մաքսային Միությանը միանալու որոշումը կապված էր հենց իր իշխանության պահպանման հարցի հետ:
Նա իր կառավարման շրջանում երբևիցե ցույց չի տվել, որ երկրի անվտանգության հարցը ավելի կարևոր է, քան՝ իշխանությունը պահելու հարցը: 2008թ. սկսած ամեն գնով իշխանություն է պահել, և դժվար է պատկերացնել, որ հանկարծ մի օր էլ նրա համար առաջնային խնդիր է դարձել երկրի անվտանգության հարցը:
Եթե անվտանգությունը իսկապես կարևոր լիներ՝ նա երբեք Մադրիդյան սկզբունքների հետ չէր համաձայնվի, բայց գնացել է այդ քայլին, քանի որ իշխանություն պահելու հնարավորություն է ստացել: Նույն բանը արել է հայ-թուրքական արձանագրությունների ժամանակ:
Առաջնային խնդիրը Սերժ Սարգսյանի համար իր իշխանության պահելն, ու նրա կայացրած որոշումների գլխավոր գործոնը հենց դա է, մնացածը ներկայացնելու հարց է...

Արմեն Գրիգորյան

Այս խորագրի վերջին նյութերը