Գերմանական խոշորագույն Bauer Media Group հրատարակչությունը հայտարարել է Landser ամսագրի տպագրման դադարեցման մասին։ Այս մասին հայտնում է «Բի–Բի–Սի»-ն։ Պարբերականը գովերգում էր նացիզմը՝ փորձելով նվազեցնել Հոլոքոստի ծավալներն ու հետևանքները։
Landser-ը՝ թարգմանաբար «շարքային», հրապարակում էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Վերմախտի զինվորների մասին պատմվածքներ՝ հաճախ ներկայացնելով նրանց ռոմանտիկ և դրական լույսի ներքո։
50-ականներին ամսագրի տպաքանակը հասնում է կես միլիոնի՝ աստիճանաբար նվազելով մինչև մի քանի հազարի։ Սակայն վերջին շրջանում այն կրկին մեծ մասսայականություն էր սկսել վայելել ծայրահեղ աջ անջատողականների շրջանակներում։
Գերմանիայում փակվել է Հոլոքոստը մերժող ամսագիրը