Աղվան Հովսեփյանը համբուրել է դատախազության դուռը և ծափահարությունների ներքո հեռացել (տեսանյութ)
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր լրացավ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի պաշտոնավարման ժամկետը։ Նա 15 տարի ղեկավարել է գլխավոր դատախազությունը, 3 անգամ նշանակվել այդ պաշտոնում, բայց այս անգամ Սերժ Սարգսյանը նրա թեկնածությունը չառաջադրեց ԱԺ–ին։
Այսօր, որպես գլխավոր դատախազ վերջին անգամ դուրս գալով դատախազության շենքից, Ա. Հովսեփյանը համբուրել է մուտքի դուռը, խոնարհվել և շնորհակալություն հայտնել Աստծուն ու ճակատագրին, որ իրեն բախտ է վիճակվել այդպիսի բարձր պաշտոն զբաղեցնել և ծառայել իր հայրենիքին։ Աղվան Հովսեփյանը այլոց էլ է իր շնորհակալությունը հայտնել, բայց անձամբ Սերժ Սարգսյանի անունը չի հիշատակել։
–Ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել հայ ժողովրդին, իմ բոլոր ընկերներին, կառավարությանը, Ազգային ժողովին, իմ բոլոր գործընկերներին, միջազգային կառույցների ղեկավարներին, արտասահմանի իմ գործընկերներին, իմ ընտանիքի անդամներին, ձե՛զ, հարգելի՛ լրագրողներ, որ այդ տարիների ընթացքում, իսկ այդ պաշտոնավարությունը եղել է շատ ծանր, դժվար տարիների ժամանակահատվածում, ձեր բոլորի օգնությամբ ես հնարավորություն եմ ունեցել կատարելու իմ պարտականությունները որպես գլխավոր դատախազ,–Գլխավոր դատախազության շենքի մոտ տեղի ունեցած ճեպազրույցում ասել է նա։
Իր հասարակական գործունեությունը Ա. Հովսեփյանը շարունակելու է, և նույնիսկ ավելի ակտիվ։
–Քանի որ, ցավոք սրտի, մեր հանրության մեջ թույն կաթացնողները շատ են, օր օրի ավելանում են։ Իսկ այն, ինչ ես անում եմ, ուղղակի հակաթույն է մեր հանրությանը թունավորելու դեմ,–հայտարարել է նա։
Ինչ վերաբերում է իր հետագա պաշտոնավարմանը, Ա. Հովսեփյանը փակագծերը չի բացել և միայն վստահեցրել է լրագրողներին. «Կարոզ եմ ասել, որ մենք ձեզ հետ դեռևս աշխատելու ենք»։
Ճեպազրույցից հետո Ա. Հովսեփյանը խնդրել է իրեն թույլ տալ գնալ տուն, հանել է կոստյումը և դատախազության աշխատակիցների ծափահարությունների ներքո՝ քայլելով հեռացել։

7or.am
Տեսանյութը՝ PanoramaAM–ի