Լրահոս

13.09.2013 21:16


Վարորդական իրավունք ստանալու համար կնոջը խնդրեցին կրճատել ազգանունը

Վարորդական իրավունք ստանալու համար կնոջը խնդրեցին կրճատել ազգանունը

Հավայան կղզիների տրանսպորտի վարչությունը Ջենիս անունով կնոջից պահանջել է կրճատել ազգանունը, որպեսզի հնարավոր դառնա երկարացնել կնոջ վարորդական իրավունքի ժամկետը: Ջենիսի ազգանունը Կեյհանայկուկաուակահիհուլիհեեկահաունալի է, որը բարդություններ է ստեղծում պաշտոնական փաստաթուղթ տրամադրելու գործում: Վարորդական իրավունքի վրա անունը նշելու համար նախատեսված է ընդամենը 34 տառի տեղ, իսկ միայն կնոջ ազգանունը բաղկացած է 35 տառից: Աշխատողները ստիպված են եղել գրել միայն կնոջ ազգանունը, ինչը շատ անգամ խնդիրներ է ստեղծել, օրինակ, ՃՈ-ի աշխատողների հետ: Սակայն Ջենիսը հրաժարվում է փոխել ազգանունը՝ այդ պահանջը համարելով մարդու իրավունքների խախտում:

Այս խորագրի վերջին նյութերը