Լրահոս

13.09.2013 16:15


Հարբած վարազը խառնաշփոթ է առաջացրել ճամբարում

Հարբած վարազը խառնաշփոթ է առաջացրել ճամբարում

Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Ավստրալիայի Պորտ-Հեդլենդ քաղաքի մոտակայքում: Վարազը մտել է մի խումբ զբոսաշրջիկների կողմից տեղադրված վրանային ճամբար և 18 թաս գարեջուր խմել: «Գիշերն արթնացանք անհասկանալի աղմուկից: Միայն դիմացի վրանում լույս վառվելուց հետո տեսանք, որ սնունդով լի տոպրակների մոտ վարազ է կանգնած, ով արդեն հասցրել էր հոշոտել գրեթե բոլորը, որտեղ, բացի սննդից, 3 տուփ գարեջուր կար», – պատմել է զբոսաշրջիկներից մեկը: Նկատելով ճամբարում կայանված մեքենաների մոտ գտնվող կովին՝ վարազն այնուհետև հարձակվել է կենդանու վրա: Ականատեսի խոսքերով՝ կովը սկզբում դիմադրել է, ապա, հասկանալով հնարավոր վտանգը, ուղղակի փախել: Սակայն հարբած վարազը չի հանգստացել և շարունակել է վազել մեքենաների շուրջ, որից հետո հանկարծակի նետվել է լիճն ու անցել հակառակ ափը։

Այս խորագրի վերջին նյութերը