Լրահոս

13.09.2013 15:29


ԵՄ–ն խոր մտահոգություն է հայտնել ՀՀ–ում քաղաքացիական ակտիվիստների դեմ կատարված բռնությունների կապակցությամբ

ԵՄ–ն խոր մտահոգություն է հայտնել ՀՀ–ում քաղաքացիական ակտիվիստների դեմ կատարված բռնությունների կապակցությամբ

Եվրոպական միության պատվիրակությունը Հայաստանում ԵՄ անդամ պետությունների դիվանագիտական առաքելությունների ղեկավարների հետ համաձայնեցրած հայտարարություն է տարածել, որով իր խոր մտահոգությունն է հայտնել քաղաքացիական ակտիվիստների դեմ վերջերս Երևանում կատարված բռնությունների ու մարդու իրավունքների պաշտպանների նկատմամբ իրականացված ահաբեկումների կապակցությամբ։

ԵՄ պատվիրակությունը կոչ է արել ՀՀ իշխանություններին շուտափույթ և վճռական քայլեր ձեռնարկել դրանց հեղինակներին անհապաղ պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

ԵՄ պատվիրակությունը նաև հիշեցրել է, որ ժողովրդավարական սկզբունքների, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքը շարունակում են մնալ Եվրոպական միության և Հայաստանի երկկողմ օրակարգի կարևոր տարրերը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը