Լրահոս

13.09.2013 14:37


«Որտեղ հաց, այնտեղ էլ կաց»-ը...»

«Որտեղ հաց, այնտեղ էլ կաց»-ը...»

Այսօր Արմեն Ռուստամյանը մի փայլուն միտք արտահայտեց, ինչից հետո ես վերջնականապես հիասթափվեցի ՀՅԴ-ի ղեկավարությունից. «Սեպտեմբերի 3-ից հետո Հայաստանի արտաքին քաղաքականությունը փոխվել է, և այժմ կարևորը 42 հազար քմ տարածքը սերունդներին հանձնել կարողանալն է» , - ասում է Ա. Ռուստամյանը: Նախ՝ սերունդներին լավ կլիներ, որ ոչ թե տարածք թողնենք, այլ պետություն, անկախ, նորմալ, զարգացած, բարեկեցիկ պետություն: Երկրորդ՝ այդ դուք չէ՞իք, որ ողջունեցիք Սերժ Սարգսյանի քայլը՝ միանալ Մաքսային միությանը՝ դրանով իսկ ձեր «դաբրոն» տալով, որպեսզի Հայատանը դառնա ընդամենը այլ պետության նահանգներից մեկը: էլ չեմ ասում, որ նախագահական ընտրություններից առաջ դուք էիք խաղեր տալիս ու ինչ–որ անհասկանալի բանակցություններ վարում Սերժի հետ՝ դրանով իսկ նպաստելով Սերժի վերարտադրմանը, ինչը հնարավորություն տվեց մեր «նախաձեռնող նախագահին» շարունակել քանդել այս պետությունը և տանել այն դեպի անդունդ: Դե էլ չեմ խոսում էն բանի մասին, որ մեր երկրում մարդիկ հենց այնպես պաշտոններ չեն ստանում, այլ ստանում են Սերժին ինչ-որ բան խոստանալու դիմաց: Ինչպես հերթական անգամ ցույց տվեց պատմությունը, «որտեղ հաց, այնտեղ էլ կաց» - ը ձեր կյանքից անբաժան է:
Գրիգոր Աթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը