Քաղաքական

13.09.2013 14:32


Արամ Մանուկյան. «Սերժ Սարգսյանի որոշումից շոկի մեջ են ամբողջ Հայաստանը, Եվրոպան, ՀՀԿ-ն»

Արամ Մանուկյան. «Սերժ Սարգսյանի որոշումից շոկի մեջ են ամբողջ Հայաստանը, Եվրոպան, ՀՀԿ-ն»

«Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հույս ունի, որ Հայաստանում քաղաքական և քաղաքացիական հասարակություններն այնքան կզարգանան, որ, ի վերջո, կհասնեն իշխանափոխության: ԱԺ ավանդական ճեպազրույցների ժամանակ նա նաև համոզմունք է հայտնել, որ ՀՀԿ-ում լուրջ դժգոհություններ են հասունանում։ Օրինակ՝ ԱԺ–ում արտգործնախարարի հետ փակ հանդիպմանը, Ա. Մանուկյանի խոսքերով, ՀՀԿ–ականները գնացել են որևէ տեղեկություն ստանալու։

–Իրենք էլ ոչինչ չգիտեն։ Մինչև Սերժ Սարգսյանի հայտարարությունը ՀՀԿ-ականներն իրար և Սերժ Սարգսյանին հակասող հայտարարություններ էին անում: Սերժ Սարգսյանը միանձնյա որոշում է կայացրել, և շոկի մեջ են ամբողջ Հայաստանը, Եվրոպան, ՀՀԿ-ն,–ասել է Ա. Մանուկյանը,–Սա ծաղր է: Մանավանդ՝ Մոսկվայի քաղաքապետ է շնորհավորում: Վաղը, մյուս օրը Օրենբուրգի գյուղերում ընտրություն է լինելու, իրեն ասեք, թող հերթով շնորհավորի: Երկիրը ձեռքից գնում է, ինքը մեդալ է տալիս սրան–նրան, կամերայի առաջ իրար գրկում, ժպտում են:

Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդու և թիկնապահի ազատ արձակումն էլ Ա. Մանուկյանը խայտառակություն է համարում։

–Զուգահեռ եմ անցկացնում Տիգրան Առաքելյանի և այդ դեպքի միջև: Տ. Առաքելյանը մեղավոր չէ, բայց 2 տարի նստել է ու դեռ նստած է: Իսկ մյուս դեպքում կա սպանություն, 10–նյակ կրակոցներ, կոնկրետ մարդիկ, ապօրինի զենք, բայց կալանքի տակ մարդ չկա: Այս վայրագության գլուխ կանգնած է ՀՀԿ–ն։ Սա մեկի թելադրանքով է,–նշել է Ա. Մանուկյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը