Քաղաքական

13.09.2013 14:08


ԲՀԿ խմբակցության պատգամավորներն անդրադարձել են ներքին ու արտաքին քաղաքական հարցերին (տեսանյութ)

ԲՀԿ խմբակցության պատգամավորներն անդրադարձել են ներքին ու արտաքին քաղաքական հարցերին (տեսանյութ)

Խորհրդարանական այսօրվա ճեպազրույցների ժամանակ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը պնդել է, որ Մաքսային միությանն անդամակցելու որոշում կայացնելուց առաջ պետք է խորհրդակցեին ՀՀ հիմնական քաղաքական ուժերի հետ։ Նա նաև ընդգծել է՝ պետք չէ Սահմանադրությունից մեջբերումներ անել և ասել, թե ՀՀ նախագահի բացարձակ մենաշնորհն է։

Ն. Զոհրաբյանը նաև վստահ է, որ այս հարցի շուրջ միանգամայն հնարավոր է հանրաքվե անցկացնելը, առավել ևս՝ Մաքսային միությանը միանալու փաթեթ պատրաստ կլինի 2014թ. մայիսից ոչ շուտ։

Խորհրդարանի մեծամասնությունն էլ, ԲՀԿ խմբակցության քարտուղարի համոզմամբ, կողմ կքվեարկի Մաքսային միությանն անդամակցելու փաթեթին, եթե այդպես հրահանգված լինի։

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանն էլ ավելացրել է, որ 4 տարի բանակցելուց հետո ԵՄ ասոցացման համաձայնագրից Հայաստանի հետ կանգնելը եվրոպացի գործընկերների մոտ վստահության կորուստ է:

Բանախոսներն ավելացրել են նաև, որ ՄՄ անդամակցության հարցը ԲՀԿ–ում դեռ չի չի քննարկվել, քանի որ փաստաթղթի բովանդակությունն այս պահին անհայտ է։

Իսկ որևէ պարագայում իշխանության հետ ԲՀԿ-ի կոալիցիա կազմելը բացառել են։

ԲՀԿ–ի քաղաքական օրակարգում կոալիցիա մտնելու խնդիր չկա,–ասել է Ն. Զոհրաբյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը