Լրահոս

13.09.2013 13:30


«Ամերիաբանկում» ուսումնասիրել են օֆշորային սկանդալի առանցքում հայտնված վարկային փաթեթը

«Ամերիաբանկում» ուսումնասիրել են օֆշորային սկանդալի առանցքում հայտնված վարկային փաթեթը

«Ամերիաբանկի» «Հետքի» աղբյուրը տեղեկացնում է, որ երեք շաբաթ առաջ մոսկվացի գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությամբ աուդիտորների մի խումբ է գործուղվել բանկ: Խումբը սկսել է ուսումնասիրել օֆշորային սկանդալի առանցքը հանդիսացող վարկային փաթեթը: Ռուբեն Վարդանյանը բանկի սեփականատերերից մեկն է, եւ ակամայից նրա անունը կապվել է օֆշորային սկանդալի հետ:

Հիշեցնենք, որ Ամերիաբանկը» ադամանդագործ Սուքիասյանին 12 մլն դոլար վարկ է տրամադրել, որի դիմաց գրավադրվել էր գործարար Փայլակ Հայրապետյանի ունեցվածքը: Վարկային փաթեթի հիմքում դրված բիզնես ծրագրի հեղինակը հենց «Ամերիաբանկ»-ն է: «Ամերիաբանկ» ՓԲԸ-ից ստացված վարկային գումարից 9 մլն 370 հազար 450 ԱՄՆ դոլար փոխանցվել է «HELLENIC BANK PUBLIK COMPANY»` մի քանի օֆշորային ընկերությունների հաշվեհամարներին: Այդ ընկերություններից երկուսում ` «WLISPERA HOLDINGS LIMITED»-ում եւ «A.B.S. GLOBAL LIMITED» ՍՊԸ-ում բաժնետերեր էին վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանը:

«Հետքի» նույն աղբյուրի հաղորդմամբ` աուդիտորները աղաղակող խախտումներ են հայտնաբերել վարկային փաթեթի մեջ: Չի բացառվում, որ այս փաստերը պատճառ դառնան բանկի ղեկավարության փոփոխության համար: Բոլոր դեպքերում ակնհայտ է, որ Ռուբեն Վարդանյանը փորձում է պարզել, թե ինչ դերակատարություն է ունեցել իր բանկը օֆշորային սկանդալի մեջ:

Աղբյուրը՝ hetq.am

Այս խորագրի վերջին նյութերը