Համալրվում է ոստիկանության կարգապահական հանձնաժողովը
ՀՀ կառավարությունը հաստատել է`
-2013թ. ՀՀ ԿԱ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկվող հասարակական հինգ միավորումների ներկայացուցիչների թեկնածությունները, -ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի ներքո իրականացվող Սևծովյան ավազանի երկրների համատեղ գործողությունների 2007-2013թթ. դրամաշնորհային ծրագրի արտաբյուջետային միջոցների ծախսման 2013թ. նախահաշիվը, -ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից 2013թ. ընթացքում նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին գնումների կանխիկ ձևով կատարվող ծախսերի չափաքանակը` 2 մլն դրամ: Կառավարությունը հավանություն է տվել «Հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց խնամքի և սոցիալական սպասարկման այլընտրանքային ծառայությունների տրամադրման հայեցակարգի իրականացման միջոցառումների 2013-2017թթ. ծրագրին»: Գործադիրը սահմանել է, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը օրենսդրությամբ նախատեսված 3,5 մլն դրամ նախահաշվային արժեքով ծառայությունը` տեղամասային ընտրական հանձնաժողովների և ընտրական գործընթացի կազմակերպման համար նախատեսված կնիքների, դրոշմակնիքների պատրաստման, ընտրական անհրաժեշտ փաստաթղթերի, քվեաթերթիկների տպագրության աշխատանքներն իրականացնում է բանակցային ընթացակարգով, քանի որ ընտրական օրենսգրքով այդ աշխատանքների համար սահմանվել են խիստ որոշակի ժամկետներ:
Համալրվում է ոստիկանության կարգապահական հանձնաժողովը
ՀՀ կառավարությունը հաստատել է`
-2013թ. ՀՀ ԿԱ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկվող հասարակական հինգ միավորումների ներկայացուցիչների թեկնածությունները,
-ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի ներքո իրականացվող Սևծովյան ավազանի երկրների համատեղ գործողությունների 2007-2013թթ. դրամաշնորհային ծրագրի արտաբյուջետային միջոցների ծախսման 2013թ. նախահաշիվը,
-ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից 2013թ. ընթացքում նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին գնումների կանխիկ ձևով կատարվող ծախսերի չափաքանակը` 2 մլն դրամ:
Կառավարությունը հավանություն է տվել «Հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց խնամքի և սոցիալական սպասարկման այլընտրանքային ծառայությունների տրամադրման հայեցակարգի իրականացման միջոցառումների 2013-2017թթ. ծրագրին»:
Գործադիրը սահմանել է, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը օրենսդրությամբ նախատեսված 3,5 մլն դրամ նախահաշվային արժեքով ծառայությունը` տեղամասային ընտրական հանձնաժողովների և ընտրական գործընթացի կազմակերպման համար նախատեսված կնիքների, դրոշմակնիքների պատրաստման, ընտրական անհրաժեշտ փաստաթղթերի, քվեաթերթիկների տպագրության աշխատանքներն իրականացնում է բանակցային ընթացակարգով, քանի որ ընտրական օրենսգրքով այդ աշխատանքների համար սահմանվել են խիստ որոշակի ժամկետներ: