Լրահոս

13.09.2013 13:16


Գալուստ Սահակյան. «Որպես քաղաքացի՝ ցանկանում եմ, որ Տիգրան Առաքելյանը ժամ առաջ ազատ արձակվի»

Գալուստ Սահակյան. «Որպես քաղաքացի՝ ցանկանում եմ, որ Տիգրան Առաքելյանը ժամ առաջ ազատ արձակվի»

Այսօր խորհրդարանական ճեպազրույցներում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը չի մեկնաբանել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու և թիկնապահի ազատ արձակման վերաբերյալ նախաքննական մարմնի որոշումը:

«Դա իրենց խնդիրն է, ես ոչինչ չեմ կարող ասել այդ մասին», -նշել է Սահակյանը։

Ի պատասխան լրագրողի դիտարմանը, թե ինչպես է վերաբերվում Սուրիկ Խաչատրյանի որդու և թիկնապահի ազատ արձակմանը, եթբ արդեն երկու տարի ազատազրկման մեջ է գտնվում ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը, ՀՀԿ փոխնախագահն արձագանքել է. «Ես ոչինչ չունեմ Տիգրանի նկատմամբ և, որպես քաղաքացի, ցանկանում եմ, որ Տիգրան Առաքելյանը ժամ առաջ ազատ արձակվի»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը