Ա. Բրեյվիկը քաղաքագիտություն կուսումնասիրի Օսլոյի համալսարանում
Օսլոյի համալսարանի ղեկավարությունը համաձայնվել է նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկին հնարավորություն ընձեռել անհատական ծրագրով ուսումնասիրել քաղաքագիտություն։ Այս մասին տեղեկացնում է BBC-ն։ Օգոստոսի սկզբին բուհը մերժել էր քաղաքական գիտություններ ուսումնասիրելու Բրեյվիկի հայցադիմումը։ Ավելի ուշ համալսարանի ղեկավարությունը տվեց իր համաձայնությունը՝ շեշտելով, որ ուսումնառությունը կիրականանա անհատական ծրագրով. բանտարկյալն անմիջական շփում չի ունենա դասախոսների հետ և երբեք ոտք չի դնի համալսարան։
Բրեյվիկի բանտի տնօրենը հայտարարել է, որ նոր ուսանողին կտրամադրվեն ուսումնառության համար հատուկ սենյակ և դասագրքեր։
Հիշեցնենք, որ Բրեյվիկը 2011թ. հուլիսի 22–ին պայթյուն էր կազմակերպել կառավարական թաղամասերից մեկում, որի հետևանքով մահացավ ութ մարդ, և հրաձգություն Ուտոյա կղզու երիտասարդական ճամբարում, որին զոհ դարձավ 69 մարդ։ Բրեյվիկը դատապարտվեց 21 տարվա ազատազրկման։
Ըստ նորվեգական ԶԼՄ–ի՝ Իլայում Բրեյվիկի պատժախուցը բաղկացած է երեք սենյակից, որոնցից մեկը նախատեսված է մարմնամարզության համար, ահաբեկչին օրական մեկ ժամ զբոսանք է թույլատրվում հատուկ հսկողության բակում։ Այդ ամենով հանդերձ՝ նորվեգացի ահաբեկիչը քանիցս բողոքել է իր պայմաններից։ Արդյունքում իշխանությունները թույլատրել են Բրեյվիվկին ժամանակավորապես տեղափոխել Շիենի՝ երկրի հյուսիսում տեղակայված մեկ այլ կալանավայր։