Լրահոս

13.09.2013 12:36


Վահան Հովհաննիսյանի պաշտոնը ՀՅԴ–ին կոալիցիա չի տանի

Վահան Հովհաննիսյանի պաշտոնը ՀՅԴ–ին կոալիցիա չի տանի

Այսօր տեղի ունեցած ԱԺ ճեպազրույցների ժամին ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը վստահեցրել է, որ Վահան Հովհաննիսյանին Գերմանիայում դեսպան նշանակելը ՀՅԴ-ին դեպի կոալիցիա չի տանի:

–Դրա հետ ՀՅԴ-ն և Վահան Հովհաննիսյանը համաձայն չեն,–ընդգծել է նա։

Ա. Ռուստամյանը նաև հավելել է, որ սեպտեմբերի 3-ից հետո Հայաստանի արտաքին քաղաքականությունը փոխվել է, և այժմ կարևորը 42 հազար քմ տարածքը սերունդներին հանձնել կարողանալն է։

Ինչ վերաբերում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդուն և թիկնապահին ազատ արձակելուն, նա նշել է, որ իրենք ակնկալում էին հարցի այդպիսի ավարտը։

–Այս խնդրի հետ կապված լարվածությունը միանշանակ պահպանվելու է,–եզրափակել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը