Կարծիք

13.09.2013 12:21


Նինա Մարգարյան.

Նինա Մարգարյան.

Երևանի կենտրոնական փողոցներում տեղադրվում են նոր ուղենիշեր: Մի կողմ թողնելով այն հանգամանքը, որ նորերն ավելի գեղեցիկ են, քան նախորդները, անդրադառնանք մի ԲԱՅՑ–ի: Այն տեղերում, որտեղ տեղադրվում են նոր ուղենիշեր, արդեն իսկ կան ոչ այդքան հին տարբերակները: Եվ այստեղ ակամա հիշում ես նստարանները, որոնք բավական թանկ նստեցին մեր բյուջեի վրա, կավե արձանները, որոնք ամեն օր կոտրվում էին, և այդ արձանների վերականգնման համար հատկացվող գումարը: Հետո հիշում ես, թե ոնց են ամեն տարի նոր ասֆալտ փռում, ինչը, ճիշտն ասած, ուղղակի «նոնսենս» է նորմալ երկրների համար: Հետո միտքդ են գալիս գեղեցիկ, բայց բյուջեի վրա թանկ նստած դալանները, «գազոնապատ» թիթեռները, բիոզուգարանները (որոնք ոչ միայն չեն աշխատում, այլ նաև «բիո» էլ չեն) և այլն: Մի խոսքով, «ատկատների» սխեման բավականին պրիմիտիվ է, թեև բազմազան:

Նինա Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը