Երևանում այսօր մեկնարկել է ԵՄ Արևելյան գործընկերության ոչ պաշտոնական հանդիպումը
Այսօր Երևանում մեկնարկել է ԵՄ Արևելյան գործընկերության ոչ պաշտոնական երկխոսության ձևաչափի հանդիպումը, որին մասնակցում են նաև ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն և նրա գրասենյակի ներկայացուցիչ Հելգա Շմիխտը։
Հայաստանը, Մոլդովան և Բելառուսը ներկայցաված են արտգործնախարարներ, Ադրբեջանն ու Ուկրաինան՝ փոխարտգործնախարարների, Վրաստանը՝ պետնախարարի մակարդակով։
Ավելի ուշ հանդիպումները կընթանան կրթության նախարարների հանդիպման ձևաչափով։ Հանդիպումն ընթանում է փակ ռեժիմով, ինչին կհետևի Էդվարդ Նալբանդյանի և Շտեֆան Ֆյուլեի ասուլիսը։