Լրահոս

13.09.2013 11:48


Բիշքեկի գագաթաժողովում քննարկվող գլխավոր թեման կլինի սիրիական ճգնաժամը

Բիշքեկի գագաթաժողովում քննարկվող գլխավոր թեման կլինի սիրիական ճգնաժամը

Բիշքեկում մեկնարկել է Շանհայան համագործակցության կազմակերպության անդամ-երկրների գագաթաժողովը, որին մասնակցում են ՌԴ-ի, Ղրղզստանի, Չինաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի նախագահները, ինչպես նաև դիտորդ-երկրների` Աֆղանստանի, Իրանի և Մոնղոլիայի ղեկավարները: Գագաթաժողովին կմասնակցեն նաև ԵվրազԷՍ-ի անդամ երկրների գլխավոր քարտուղարները, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը, ԱՊՀ գործադիր քարտուղարը, Պակիստանի և Հնդկաստանի ներկայացուցիչները և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը: Գագաթաժողովում քննարկվող գլխավոր թեման կլինի սիրիական ճգնաժամը։

Ի դեպ, մի քանի օր առաջ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Չինաստանում հայտնել էր Հայաստանի ցանկությունը՝ դիտորդի կարգավիճակով անդամակցելու Շանհայան համագործակցության կազմակերպությանը:

Այս խորագրի վերջին նյութերը