Աշխարհ

13.09.2013 11:37


Սիրիան միացել է ՄԱԿ–ի՝ քիմիական զենքի կիրառումն արգելող կոնվենցիային

Սիրիան միացել է ՄԱԿ–ի՝ քիմիական զենքի կիրառումն արգելող  կոնվենցիային

«Reuters» գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչը տեղեկացրել է, որ այսօրվանից Սիրիան միացել է քիմիական զենքի կիրառումն արգելող ՄԱԿ–ի կոնվենցիային։ Վերջինին միացել են ՄԱԿ–ի անդամ բոլոր պետությունները՝ բացի Կորեայից, Անգոլայից, Հարավային Սուդանից և Եգիպտոսից: Իսրայելն ու Մյանման ստորագրել են կոնվենցիան, բայց դեռ չեն հաստատել այն:

Հիշեցնենք, որ նախօրեին Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պատրաստակամություն էր հայտնել սիրիական իշխանության ունեցած քիմիական զենքը հանձնել միջազգային վերահսկողությանը՝ ընդգծելով, որ դա Ռուսաստանի ջանքերի շնորհիվ է, այլ ոչ թե ԱՄՆ–ից հնչող սպառնալիքների։

Նա նաև ասել էր, որ Դամասկոսը պատրաստվում է ՄԱԿ–ին անհարժեշտ փաստաթղթերը հանձնել համապատասխան համաձայնագիրը նախապատրաստելու համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը