Լրահոս

13.09.2013 10:42


ԼՂՀ ԱԳ նախարարը հանդիպել է Գերմանիայի խորհրդարանի՝ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամի հետ

ԼՂՀ ԱԳ նախարարը հանդիպել է Գերմանիայի խորհրդարանի՝ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամի հետ

Սեպտեմբերին 12-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հանդիպել է ճանաչողական այցով Ստեփանակերտ ժամանած ԳԴՀ խորհրդարանի՝ Բունդեսթագի պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Յուրգեն Կլիմկեի հետ։

Ողջունելով Յուրգեն Կլիմկեի այցը ԼՂՀ` Կարեն Միրզոյանը նշել է, որ գերմանացի խորհրդարանականին լավ հնարավորություն է ընձեռվել ծանոթանալու ԼՂՀ-ում առկա դրական գործընթացներին և ստանալու իրեն հետաքրքրող հարցերի պատասխանները։ Կարևորելով վերջին շրջանում տարբեր երկրների ներկայացուցիչների հաճախակի դարձաց այցերը Արցախ` Կարեն Միրզոյանն ընդգծել է դրանց նշանակությունն արտաքին աշխարհում Արցախի մասին լիարժեք և համակողմանի տեղեկատվության տարածման և միջազգային գործընթացներում ԼՂՀ ինտեգրման գործում։

Հանդիպման ընթացքում Կարեն Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլը։ Անդրադարձ է կատարվել նաև մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերին։

Այս խորագրի վերջին նյութերը