Կարծիք

13.09.2013 10:34


Քցողին քցեցին

Քցողին քցեցին

Շտեֆան Ֆյուլեն այն եվրոպական պաշտոնյաներից մեկն է, ով շատ լավ տեղեկացված է այն մասին, թե ինչպես 2013թ. փետրվարին նախագահական ֆեյք ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանը բազմակի քվեարկող շրջիկ խմբերի, ձայների գնման և վարչական ռեսուրսները գործի դնելու շնորհվ «խփեց» իր տոկոսները:
Սակայն Ֆյուլեն աչք փակեց Հայաստանի ժողովրդի իրավունքների ֆունդամենտալ խախտման վրա, ինչա թե՝ Սերժ Սարգսյանը խոսք էր տվել ստորագրել ասոցացման պայմանագիրը: Փաստացի` Ֆյուլեն աջակցեց Սերժ Սարգսյանին ժողովրդին «քցելու»գործում: Իսկ հետո Սերժ Սարգսյանը «քցեց» Ֆյուլեին` հայտարարելով Մաքսային միություն մտնելու ցանկության մասին:
Ֆյուլե-Սարգսյան զույգում երկուսն էլ իրար արժեն, երկուսն էլ սեփական շահերը պաշտպանելու համար պատրաստ են «ժերտվա տալ» թե՛ Հայաստանը, թե՛ ժողովրդին:

Բենիամին Մաթևոսյան

Այս խորագրի վերջին նյութերը