Լրահոս

13.09.2013 00:05


Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին նվիրված ցուցահանդես Տոկիոյում

Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին նվիրված ցուցահանդես Տոկիոյում

Սեպտեմբերի 12-ին Տոկիոյի Յամահա-Գինզա կենտրոնում Ճապոնիայում Հայաստանի դեսպանության, նաեւ՝ «YAMAHA» եւ «ZEN-ON MUSIC» ընկերությունների նախաձեռնությամբ բացվեց Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին նվիրված ցուցահանդես:

Ցուցահանդեսում ներկայացված են մեծանուն կոմպոզիտորի հարուստ ստեղծագործական ուղին պատկերող լուսանկարներ, ստեղծագործությունների հավաքածուն, նրան նվիրված գրքերի ժողովածուն, տեսասկավառակներ ու ձայնասկավառակներ:

Տոկիոյի երաժշտասերների համար ցուցահանդեսը կգործի մինչեւ հոկտեմբերի 15-ը, որից հետո մինչեւ տարեվերջ այն կտեղափոխվի Ճապոնիայի Օսակա եւ Նագոյա քաղաքներ:

Այս խորագրի վերջին նյութերը