Լրահոս

13.09.2013 09:29


Պատահար Բաղրամյան պողոտայում. վարորդների վիճակը ծանր է

Պատահար Բաղրամյան պողոտայում. վարորդների վիճակը ծանր է

Սեպտեմբերի 12-ին` ժամը 23.18-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 49 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ջոկատը:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Oփել Աստրա» մակնիշի 34 ML 222 (վարորդ Ռ. Դ.՝ ծնվ. 1984թ.) և «Մերսեդես E32»" մակնիշի 70 PD 070 պետհամարանիշերով (վարորդ Ն. Հ.՝ ծնվ. 1991թ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը վարորդները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմենիա ՀԲԿ:
Ըստ բժիշկների` Ռ. Դ.-ի և Ն. Հ.-ի առողջական վիճակը ծանր է:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, դադարեցրել գազի արտահոսքը և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

Այս խորագրի վերջին նյութերը