«Արմավիա» ավիաընկերության աշխատակիցները դեռ շարունակում Են պահանջել իրենց՝ ամիսներ շարունակ չստացած աշխատավարձերը։ Ընկերության նախկին ինժեներ Գառնիկը «Ժողովուրդ»-ի հետ զրուցում ասել է, որ անցյալ շաբաթ 40 ինժեներից ընդամենը 14– ն է ստացել անցած տարվա նոյեմբերի աշխատավարձը։ Նրա խոսքով՝ «Արմավիա»-ից խոստացել են մեկուկես ամսվա ընթացքում վճարել բոլոր աշխատակիցների աշխատավարձերը։
Թերթի զրուցակիցը նաև հայտնել է, որ այս ընթացքում ինժեներներից 10-ը Մոսկվայում և աֆրիկյան պետություններում են աշխատում, իսկ վերջերս վեց ինժեներ մեկնել է Ղազախստան, շուտով կմեկնի նաև 7-րդը, չորսն էլ իրենց ինքնակենսագրականն են ուղարկել և սպասում են պատասխանի։
««Բորտուղեկցորդուհիներից 10-ը Ղազախստանում են աշխատում, իսկ օդաչուներից էլ համարյա մարդ չի մնացել»,–լրացրեց Գառնիկը»,–գրում է թերթը։
«Արմավիայի» օդաչուներից էլ գրեթե մարդ չի մնացել
Թերթի զրուցակիցը նաև հայտնել է, որ այս ընթացքում ինժեներներից 10-ը Մոսկվայում և աֆրիկյան պետություններում են աշխատում, իսկ վերջերս վեց ինժեներ մեկնել է Ղազախստան, շուտով կմեկնի նաև 7-րդը, չորսն էլ իրենց ինքնակենսագրականն են ուղարկել և սպասում են պատասխանի։
««Բորտուղեկցորդուհիներից 10-ը Ղազախստանում են աշխատում, իսկ օդաչուներից էլ համարյա մարդ չի մնացել»,–լրացրեց Գառնիկը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: