Քաղաքական

12.09.2013 22:30


Սուրեն Խաչատրյանի որդու արդարացման մեջ Է. Շարմազանովը քաղաքական ենթատեքստ չի տեսնում

Սուրեն Խաչատրյանի որդու արդարացման մեջ Է. Շարմազանովը քաղաքական ենթատեքստ չի տեսնում

Այսօր՝ ժամը 21։00–ին տեղի ունեցած ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո այդ կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին ասել է, որ իրենք ՀՀ գլխավոր դատախազի և Վերահսկիչ պալատի նախագահի հարցը չեն քննարկել։ Հիշեցնենք, որ նրանց երկուսի պաշտոնավարման ժամկետն էլ ավարտվել է։ Շարմազանովը մասնավորապես ընդգծել է, որ դատախազի նշանակման հարցը գտնվում է ԱԺ լիազորությունների շրջանակում։

Ինչ վերաբերում է Սյունիքի ՀՀԿ–ական նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդու և նրա թիկնապահի ազատ արձակմանը, ապա Է. Շարմազանովն ասել է.

Ես դեմ եմ ծայրահեղական ցանկացած գնահատականների: Այո՛, կլինեն մարդիկ, ովքեր դժգոհ կլինեն Սուրեն Խաչատրյանի որդուն ազատ արձակելուց։ Բայց զգացմունքային գնահատականներից պետք է զերծ մնալ: Դա իրավական խնդիր է։ Սուրեն Խաչատրյանի որդուն արդարացնելու մեջ ես քաղաքական ենթատեքստ չեմ տեսնում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը