Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ Մխիթար Պապոյանի, Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի ու մյուսների գործով այսօրվա դատական նիստում հարցաքննվել է դատակոչված 1 վկա՝ Դոնարա Եփրեմյանը:
Դատակոչված մյուս վկան՝ Սամվել Գալոյանը, պարզվեց՝ մահացել է, և դատարանը որոշեց ընթերցել նախաքննական մարմնին տված վկայի ցուցմունքը:
Ի դեպ, նշենք, որ այսօրվա նիստում նախատեսվում էր հարցաքննել Ռուբիկ Մնացականյանին, ում հարցաքննելու համար դատարանը դեռ 2 շաբաթ առաջ գրություն էր ուղարկվել Արթիկի մեկուսարան, որտեղ և գտնվում է վկան: Սակայն վկային այսօր չէին բերել դատարան, և նրա հարցաքննությունը ևս մեկ շաբաթով հետաձգվեց:
Խաչիկյանի գործով երկրորդ վկան մահացել է

Հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին:
Հեղինակ: «Փաստինֆո»
Լուսանկարը՝ pastinfo.am-ի