Լրահոս

12.09.2013 16:54


«Քննարկման առարկա չդարձնելով Վահան Հովհաննիսյանի անձը՝ երկու կոնկրետ հարց»

«Քննարկման առարկա չդարձնելով Վահան Հովհաննիսյանի անձը՝ երկու կոնկրետ հարց»

Մի քանի ամիս առաջ Գալուստ Սահակյանը, հակադարձելով դաշնակցական Վահան Հովհաննիսյանի` «Ի՞նչ էիք անելու դուք, եթե չլիներ Սերժ Սարգսյանը» հարցին ասել էր. «Իսկ ի՞նչ էիք անելու Դուք»:
Սա այն պատմական պահն է, երբ Գալուստ Սահակյանը ճիշտ էր:
Ինչպես հայտնի է, Վահան Հովհաննիսյանի համար ընդունելի է Սերժ Սարգսյանի և Էդվարդ Նալբանդյանի ենթակայության տակ դեսպան աշխատելու առաջարկը:
Ոչ վաղ անցյալում Վահան Հովհաննիսյանի կուսակցությունը դուրս եկավ կոալիցիայից` ունենալով անհաղթահարելի տարաձայնություններ արտաքին քաղաքականության և մասնավորապես «ֆուտբոլային» դիվանագիտության հարցում:
Քննարկման առարկա չդարձնելով Վահան Հովհաննիսյանի անձը՝ երկու կոնկրետ հարց՝
1. Կո՞ղմ է արդյոք Վահան Հովհաննիսյանը իր անմիջական ղեկավարներ Սերժ Սարգսյանի և Էդվարդ Նալբանդյանի հայ-թուրքական արձանագրություններին: Եթե այո, ապա այլևս հարց չկա:
2. Կո՞ղմ է արդյոք իր անմիջական ղեկավար Սերժ Սարգսյանի՝ Եվրասիական միությանը և Մաքսային միությանը միանալու որոշմանը: Եթե այո, ապա այլևս հարց չկա:

Մարկ Ավետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը