Այն, որ Սերժ Սարգսյանը մարդկային արժանապատվության մասին ունի ուրույն տեսակետ, վաղուց է հայտնի: Բայց այդ տեսակետը արդեն ուղղակիորեն նվաստացնում է Հայաստանի Հանրապետության արժանապատվությունը: Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ս. Սոբյանինին Մոսկվայի քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ: Նախագահները չեն շնորհավորում ուրիշ երկրների քաղաքապետերին: Վլ. Պուտինը չի շնորհավորել Տարոնին: Նույն Ս. Սարգսյանը չի շնորհավորել Թբիլիսիի, Լոնդոնի, Փարիզի քաղաքապետերին և հակառակը: Լա՛վ, չկա՞ր մեկը, որ ասեր` պարո՛ն նախագահ, ամոթ է: Բա ո՞ւր են կրթված օգնականները: Բա ո՞ւր էր Վիգեն Սարգսյանը, բա մյուսը: Ասեիք` երկրի արժանապատվության հետ չեն խաղում: Չի կարելի շնորհավորել Մոսկվայի քաղաքապետին, եթե նույնիսկ դու փոքր պետություն ես ներկայացնում, ու մեկ շաբաթ առաջ Պուտինը քեզ այդ օրն էր գցել: Վաղը նշաձողն անպայման իջնելու է: Դժվարն առաջին անգամն է: Հետո ստիպելու են կամ կամավոր շնորհավորելու է Ստավրոպոլի, Ուգլիչի, Պուշկինոյի քաղաքապետերին:
Վարդուհի Հարությունյան.
Այն, որ Սերժ Սարգսյանը մարդկային արժանապատվության մասին ունի ուրույն տեսակետ, վաղուց է հայտնի: Բայց այդ տեսակետը արդեն ուղղակիորեն նվաստացնում է Հայաստանի Հանրապետության արժանապատվությունը:
Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ս. Սոբյանինին Մոսկվայի քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ: Նախագահները չեն շնորհավորում ուրիշ երկրների քաղաքապետերին: Վլ. Պուտինը չի շնորհավորել Տարոնին: Նույն Ս. Սարգսյանը չի շնորհավորել Թբիլիսիի, Լոնդոնի, Փարիզի քաղաքապետերին և հակառակը:
Լա՛վ, չկա՞ր մեկը, որ ասեր` պարո՛ն նախագահ, ամոթ է: Բա ո՞ւր են կրթված օգնականները: Բա ո՞ւր էր Վիգեն Սարգսյանը, բա մյուսը: Ասեիք` երկրի արժանապատվության հետ չեն խաղում: Չի կարելի շնորհավորել Մոսկվայի քաղաքապետին, եթե նույնիսկ դու փոքր պետություն ես ներկայացնում, ու մեկ շաբաթ առաջ Պուտինը քեզ այդ օրն էր գցել:
Վաղը նշաձողն անպայման իջնելու է: Դժվարն առաջին անգամն է: Հետո ստիպելու են կամ կամավոր շնորհավորելու է Ստավրոպոլի, Ուգլիչի, Պուշկինոյի քաղաքապետերին:
Վարդուհի Հարությունյանի ֆեյսբուքյան էջից