Լրահոս

12.09.2013 17:00


«Հայկական ուժ» խմբավորման 59 անդամ ԱՄՆ–ում խոստովանել է իր մեղքը մի շարք հանցագործություններում

«Հայկական ուժ» խմբավորման 59 անդամ ԱՄՆ–ում խոստովանել է իր մեղքը մի շարք հանցագործություններում

Գողության, մարդասպանության, խարդախության, թմրամիջոցների տարածման և զենքի ապօրինի շրջանառության մեջ մեղադրվող «Հայկական ուժ» խմբավորման ևս 8 անդամ խոստովանել է իր մեղքը։ Այս մասին հայտնում է РИА «Новости»–ն։ Այդպիսով մեղադրվողների ընդհանուր թիվը դարձավ 59։

Ըստ իրավապահ մարմինների տեղեկատվության՝ «Հայկական ուժը» քանիցս կազմակերպել է այնպիսի խարդախություններ, ինչպիսիք են բանկոմատներում գողության նպատակով հատուկ սարքերի տեղադրումը, պարտատոմսերի և կրեդիտ քարտերի կեղծումը, անհատական տվյալների յուրացումը և HSBC ու Ամերիկյան բանկում կեղծ տվյալներով հաշվեհամարների բացումը։

1980-ին Լոս–Անջելեսում ստեղծված այս խմբավորումն ընդգրկում է ինչպես հայաստանցի, այնպես էլ խորհրդային այլ հանրապետությունների գաղթականներ, որոնց թիվն ընդհանուր առմամբ կազմում է 250: Նոյեմբերի 25-ին կտրվի մեղադրական եզրակացությունը։ Որոշ մեղադրյալների սպառնում է մինչև 100 տարվա ազատազրկում։

Այս խորագրի վերջին նյութերը